Jork-MArtikyan

Ճանաչված հայեր. Ջորջ Մակար Մարտիկյան

Jork-MArtikyan

Ամերիկահայ հայտնի խոհարար (1938 թ. Կալիֆոռնիայում հիմնել է մեծ համբավ վայելող Omar Khayyam’s ռեստորանային ցանցը), ինչպես նաև մեծ բարերար Ջորջ Մակար Մարտիկյանը ծնվել է 1903 թ. նոյեմբերի 7-ին, Արևմտյան Հայաստանի Պապեր քաղաքում, հայի ընտանիքում:

Հայրը` Մակար Մարտիկյանն ու մայրը` Հայկանուշ Ամիրյանը, 1915 թ. Օսմանյան թուրքերի կողմից հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից երկուսն են դարձել, իսկ տղային թուրքական բանտ են գցել: Երբ լրացել է պատանու 15 տարին, թուրքերը նրան դատապարտել են մահապատժի, սակայն ինչ-ինչ հնարքներով նրան հաջողվել է 1922 թ. փախուստի դիմել և ժամանակավոր ապաստանել Մերձավոր Արևելքում, որտեղից էլ գաղթել է ԱՄՆ:

Հուլիսի 24-ը Մարտիկյանը համարում է իր 2-րդ ծնունդը, քանի որ այդ օրն էր նա ոտք դրել ամերիկյան հողի վրա և առաջին բանը որ տեսել էր, դա Նյու-Յորքի հայտնի Ազատության արձանն էր: Նրա խոսքով, հենց այնտեղից էլ սկսվում է իր կենսագրությունը:

Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո տանող գնացքում նա հիշում էր, որ կերել է միայն կարտոֆիլով աղցան, քանի որ դա միակ բանն էր, որի համար կարողացել է վճարել և նաև միակ ուտեստը, որը անգլերենով ծանոթ է եղել կերակրացանկից: Ճանապարհին բարձր բղավել է, որ մի օր անպայման սեփական ռեստորանն է ունենալու:

Սան Ֆրացիսկոյում երկար ժամանակ աշխատել է որպես սրճարանի սպասք լվացող: 1930 թ. տեղափոխվել է Ֆրեզնո և հայաբնակ այդ քաղաքում բացել մի փոքրիկ ճաշարան և անվանել Omar Khayyam` իրանցի մեծ պոետ Օմար Խայամի անունով: Նրա ամենաշատ հնչեցրած արտահայտությունը հետևյալն էր. «Ես եկել եմ ամերիկացիներին սովորեցնելու, թե ինչպես են լավ ու համեղ ուտում»: Չնայած ծանր ժամանակներին, նրա ճաշարանը միշտ լի էր այցելուներով, ովքեր սիրում էին տեղի հայկական մթնոլորտը:

1938 թ. Մարտիկյանի գործերը գնալով լավանում էին և Ֆրեզնոյի ճաշարանին փոխարինեցին Սան Ֆրանցիսկոյի 2 մեծ սրճարանները: 1944 թ. հրատարակվեց խոհարարական արվեստի հմտությունների մասին «Omar Khayyam-ի ուտեստները» գիրքը, որը հետագա տասնամյակներում վերահրատարակվեց անհամար օրինակներով:

1942-1954 թթ. Մարտիկյանը ամերիկյան բանակում աշխատել է որպես խորհրդատու և տարիների վաստակի համար արժանացել նախագահի պաշտոնական շնորհակալագրին:

1945 թ. նա կազմակերպել է Միացյալ Ազգերի միջազգային կազմակերպության համաժողովի ընդունելությունը Սան Ֆրանցիսկոյում: 1951 թ. արժանացել է ԱՄՆ նախագահի մեդալին:

«Օգնություն անտուն հայերին» ծրագրի շրջանակում մարդասիրական մեծածավալ օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին:

1956 թ. լույս է տեսել Մարտիկյանի ինքնակենսագրական «Ամերիկայի երգը» գիրքը:

Մահացել է 1977 թ. հոկտեմբերի 23-ին:

Добавить комментарий для REMONTpex Отменить ответ

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *