Untitled-1

Ծրագրել էին օգոստոսի 20-ին պայթեցնել Վրաստանից Հայաստան եկող գազատարը. կա 5 ձերբակալված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի 5 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին օգոստոսի 20-ին պայթեցնել Վրաստանից Հայաստան եկող գազատարը, հաղորդում է Georgia Online-ը։ Ձերբակալվածների մեջ է Փոթի քաղաքի ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակից Լևան Մամպորիանը, ում մեղադրում են լիազորությունները չարաշահելու մեջ։ Վրաստանի ՊԱԾ ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկչությունը նշված անձինք պատրաստվում էին իրականացնել Սաղուրամո բնակավայրի մոտակայքում, որտեղով անցնում է գազատարը։ Ձերբակալվածներն են՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն և Նուրի Չ-ն։

Հանցախմբի անդամները ավտոմեքենայով ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոմայրուղու անտառամերձ հատվածը, որտեղ պահված են եղել 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, 2 տեսակի դյուրավառ լար և այլ պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ավտոմատ հրազեններ։ Իսկ ձերբակալվածներից մեկի տնից հայտնաբերվել է համակարգիչ, որում հայտնաբերվել է թիրախային քարտեզ՝ կետերով, որտեղ պլանավորվել էր պայթյուններ իրականացնել։

Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:

Հետաքննությունը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը։

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *