31236_large

Մամիաշվիլին` հերթական սկանդալի կենտրոնում

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Իննա Տրաժուկովան «Սպորտ Էքսպրեսին» հայտնել էր, որ Մամիաշվիլին «Ռիո-2016»-ում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Լեհաստանի ներկայացուցչից պարտություն կրելուց հետո ծեծել է իրեն։

Մամիաշվիլին, ի պատասխան այդ հայտարարության, նշել էր, որ մարզուհին կարող է հայտարարություն տա ոստիկանությունում՝ իր դեմ:

«Եվ ի՞նչ, դատարանը կստիպի ինձ ավելի կոռե՞կտ լինել։ Հետո՞։ Ոչ մի դատարան ինձ չի համոզի, որ ես իրավունք չունեմ դիտողություն անել անկամ մարդուն։ Այս իրավիճակը վերաբերում է միայն գորգին։ Գորգից դուրս նրանք մեր նուրբ ու սիրելի աղջիկներն են։ Գորգից դուրս ամեն ինչ այլ է»։

Նա ավելացրել է, որ Տրաժուկովան դավաճանել է ազգային հավաքականին Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:

«Տրաժուկովան տանը պետք է ասեր՝ «Ես ձեզ կդավաճանեմ ամենածանր պահին»: Հենց այդպես էլ տեղի ունեցավ»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Մամիաշվիլին մարզական այն չինովնիկն է, որը հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին խոստացել է, որ նա երբեք չի հաղթի։

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *