31362_large

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օգոստոսի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի դրոշակակիրն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճած Արթուր Ալեքսանյանը:

Մեդալային հաշվարկում հաղթեց ԱՄՆ-ն. ամերիկացի մարզիկները նվաճեցին 46 ոսկե, 37 արծաթե ու 38 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղը զբաղեցրին բրիտանացիները, որոնք Խաղերն ավարտեցին 27 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալով:
Երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ:
Ռուսաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` նվաճելով 19 ոսկե, 18 արծաթե ու 19 բրոնզե մեդալ:

Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցրեց 42-րդ տեղը:

«Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի: Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը: 105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք: Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վերջինս բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո հարթակից», — ասված է ՀԱՕԿ-ի հաղորագրությունում:

8A0DDE6B-70B3-422C-9601-E6A8367CB54C_w987_r1_s

31360_large

31362_large

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *