55

Մոսկովյան բանկը գրաված հայ տղամարդը հանձնվել է իրավապահներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 55-ամյա Արամ Պետրոսյանը կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապված մտել է մոսկովյան բանկ և պատանդ վերցրել 4 մարդու:

Օգոստոսի 24-ի երեկոյան, Մոսկվայում սնանկացած հայ գործարար, 55-ամյա Արամ Պետրոսյանը կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապված մտել է Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող «Սիթի բանկի»՝ մասնաճյուղը և պատանդ վերցրել 4 մարդու:

Նրա խոսքով՝ ինքը եկել էր ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու:
Վերջինս սպառնացել է պայթեցնել բանկի շենքը:

Արամ Պետրոսյանը տեսաուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում բացատրել է իր գործողությունների շարժառիթն ու մի շարք պահանջներ ներկայացրել:

Բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել էր նաեւ Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը, ձեռներեցը պահանջել էր դաշնային հեռուստաալիքներով եթեր տրամադրել իրեն:

Մի քանի ժամից, ազատ արձակելով բոլոր պատանդներին, Պետրոսյանը հանձնվել էր:

Պարզվել է, որ նրա մոտ պայթուցիկ սարք չկար: Նրա պարանոցից կախված դեղին ինքնակպչուն ժապավենով փաթաթված տուփի մեջ աղ է եղել:

Նա հարցաքննության ժամանակ քննիչներին պատմել է, որ չէր ուզում սպանել իր վերցրած պատանդներին, այլ ընդամենը մտադիր էր այդ միջոցով ուշադրություն գրավել իր խնդրի նկատմամբ:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը պարզաբանել է, որ տղամարդը օրենքի հիման վրա կարող է խուսափել իր արածի համար պատժից: «Կոնկրետ պատանդ վերցնելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում կա հատուկ կետ այն մասին, որ այն անձը, որը կամավոր կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից», — նկատել է նա:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քօ 206 հոդվածով (պատանդներ վերցնել): Աղբյուրների կարծիքով, հաշվի առնելով, որ Պետրոսյանը հանձնվել է ու բաց թողել բոլոր պատանդներին, մեղադրանքը կարող է վերաորակվել ՌԴ ՔՕ 127 հոդվածով (Ազատությունից ապօրինաբար զրկել):

Հայտնի է, որ միջադեպից որոշ ժամանակ առաջ Պետրոսյանի մոտ բիզնես խնդիրներ էին սկսվել, նա խրվել էր պարտքերի մեջ:
Տղամարդը սկսել էր կանոնավոր կերպով դիմել պետական իշխանությունների մարմիններին ՝ ձեռներեցներին աջակցելու տարբեր նախաձեռնություններով:

Արամ Պետրոսյանի տեսաուղերձը՝ Վլադիմիր Պուտինին

 

55

99Untitled-1

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *