Untitled-1

Աշոտ Մելիքյան. «Պետության էֆեկտիվ քայլերը կտեսնենք, եթե Սարի թաղի դեպքերով մեղադրյալի աթոռին լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ»

Հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների աշխատանքի խոչընդոտման մասով հարուցված քրեական գործի շրջանակներում մի շարք նոր անձինք են ներգրավվել, սա կարո՞ղ ենք հուսադրող համարվել գործի քննության արդյունքի առումով, թե՞, այնուամենայնիվ, լրագրողներն այս պարագայում չեն կարող իրավապահների վրա հույս դնել: Շատ լրագրողներ նշում էին, որ քաղաքացիական հագուստով հենց ոստիկաններ էին բռնություն գործադրել: Սարի թաղի բնակիչներն էլ նշում էին, որ բռնություն են կիրառել հեղինակությունների, օլիգարխների թիկնապահները:

«Առաջին լրատվական»— ի այս հարցերին և դիտարկումներին անդրադառնալով՝ Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ մինչև քրեկանան գործը չավարտվի, չեն կարող վերջնական գնահատական տալ, լրագրողական հանրությունը պետք է ուշիուշով հետևի գործընթացին:

Ա. Մելիքյանի խոսքով՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ աննախադեպ էին մեթոդները և միջոցների կիրառումը:

«Իրավապահների կողմից իրականացվող քայլերը մեր կողմից կգնահատվեն դրական միայն այն դեպքում, երբ արդյունքներ կտենենք, երբ բոլոր տուժած լրագրողները պաշտոնապես տուժած կճանաչվեն, և կտեսնենք, որ ադեկվատ քանակով մեղադրյալներ և կասկածյալներ կան: Ծիծաղելի է թվում, որ 4 մեղադրյալ կա, ստացվում է, որ այդ 4 մեղադրյալներն են 21 լրագրողի բռնության ենթարկել, մինչդեռ այդ մեղավորների շրջանակը լայն է, և բարձրաստիճան ոստիկաններ էին հրամաններ տալիս: Մինչև այդ ապօրինի հրամաններ տվող բարձրաստիճան ոստիկանները չմեղադրվեն, չենք կարող ասել, որ պետությունը էֆեկտիվ քայլեր է արել »:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *