999

Մոսկովյան դատարանը կալանքի տակ է թողել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև նոյեմբերի 15-ը կալանքի տակ է թողել «օրենքով գող» Զախարի Քալաշովին, որը հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ, հայտնում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է հուլիսի կեսերին։ Նա հարցաքննվել է որպես կասկածյալ Ռոչդելսկայա փողոցում իրականացված սպանությունների և Elements ռեստորանի տիրոջից գումար շորթելու գործի շրջանակներում։

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *