005

Դպրոցներում կրկին ղողանջեց առաջին զանգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրապետության դպրոցներն այսօր նորից լցվեցին աշխույժով: Եվ լուսապայծառ աշնան առաջին օրը՝ սեպտեմբերի մեկը, կրկին Հայաստան աշխարհում սփռեց նոր ուսումնական տարվա մեկնարկի բարի ավետիսը: Արևի առաջին շողերի հետ տոնական եռուզեռն արդեն դպրոցների բակերում էր, որտեղ հավաքվել էին և ուսուցիչները, և աշակերտները, և առաջին դասարանցի իրենց բալիկներին ուղեկցող ծնողները, տատիկներն ու պապիկները, և մանկության երազ օրերի ջերմությունը մեկ անգամ ևս վերապրելու ակնկալիքով լցված շրջանավարտները:
Դպրոցների՝ տոնականորեն զարդարված և մարդաշատ բակերում աշակերտները ներկայացրին հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ, հնչեցին շնորհավորաքի ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ, զիլ ղողանջեց առաջին զանգը, և դպրոցների հյուրընկալ կամարները կրկին ողողվեցին գիտության և կրթության անսպառ լույսով:
Գիտելիքի նոր տարին սկսված է: Շնորհավորում ենք մեր սիրելի դպրոցականներին:
Բարի ճանապարհ, սիրելի առաջին դասարանցիներ…

007

006

005

020916

20160901_082517

009

02092016-2

0021

0022

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *