22

Հենրիխ Մխիթարյան. «Հոգով ու սրտով կլինեմ ազգային հավաքականի կողքին»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ոգեշնչելով մեր ընտրանու ֆուտբոլիստներին, ովքեր աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում ուժերը կչափեն Դանիայի հավաքականի հետ:

«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ Ձեր աջակցության համար: Շատ եմ գնահատում ձեր անհանգստությունը: Այժմ վերադառնում եմ Մանչեսթեր՝ բուժզննման և հուսով եմ շատ շուտ կվերադառնամ: Հայաստանի հավաքականի թիմակիցներիս հաջողություն եմ մաղթում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղում:

Որպես ազգային հավաքականի ավագ՝ ակնկալում եմ տեսնել մարտական ոգի և վճռականություն: Հոգով ու սրտով կլինեմ ազգային հավաքականի կողքին»,- գրել է Մխիթարյանը:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *