Untitled-2

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է աղջիկը գողանում դրամապանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2016 թ. օգոստոսի 28-ին երիտասարդ մի աղջիկ հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի և 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ երիտասարդ մի աղջիկ, մուտք գործելով աշխատասենյակ, վերցնում է դրամապանակն ու հեռանում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *