999

Գողացված քարտով փորձել է բանկոմատից գումար կանխիկացնել 

Լուսանկարում պատկերված տղամարդը օգոստոսի 10-ին  թիվ 58 միկրոավտոբուսում գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանկային քարտ, զեղչի քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ՝  պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Գողացված բանկային քարտով նույն օրը բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ստացվել են անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ բանկոմատին է մոտեցել դեղին վերնաշապկով, կապույտ ջինսե տաբատով, սև ակնոցով մի տղամարդ և գողացված քարտով կանխիկացման փորձ կատարել:

Էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

999

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *