22

«Անխնա ջարդ է սպասվում. Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի. ում ուզի պաշտոնանկ կանի»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի եւ զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի: Դա միայն ուժայիններին չի վերաբերում եւ արտգործնախարարությանը:

Հիշեցնենք՝ վերջիններիս իրականում որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: Նույն շրջանակներում խոսվում էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբրո» ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ:

Սովորաբար վարչապետին հեռացնելիս ընդունված է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձեւակերպումներով: Այսօր, սակայն,ինչպես փոխանցում է իրազեկ աղբյուրը, հայտարարվելու է, որ տնտեսական անկում է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է նախընտրական մեծ «չիստկա» աբել: Կփրկի՞ դա նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *