123

«Նոր վարչապետի նշանակումը տեղի ունեցավ չեկիստական կարգով. սա ապտակ էր ՀՀԿ-ին». Պարույր Հայրիկյան

Սեպտեմբերի 9-ին` «Երկու երես» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի բանախոս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին և նոր ձևավորվող կառավարությանը, ներքաղաքական զարգացումներին:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ հրաժարական տվողը հիմնավորապես ներկայացնի իր հրաժարականի պատճառները, մնավանդ եթե նա կուսակցություն է ներկայացնում, ապա այդ կուսակցության պատասխանատուները պետք է խոսեն, թե ինչն իրենց ստիպեց, լինելով խորհրդարանական մեծամասնւթյուն, փոխել իրենց վարչապետին: «Մենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության ողջ ընթացքում որևէ ինքնաքննադատական խոսք չենք լսել, «ամեն ինչ լավ է, իրականացվում են և նախընտրական ծրագրերը և բոլոր խոստումները», և հանկարծ հրաժարական, դա չի համապատասխանում մարդկությանը հայտնի քաղաքագիտական չափորոշիչներին»:

Անցյալ շաբաթների ընթացքում հնչած Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարը, թերևս պահանջում էր այդպիսի քայլի կատարում, բայց հայտարարություն չեղավ այն մասին, որ այդ ծրագրի իրականացման ճանապարհին են, դրա համար Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը, Պ. Հայրիկյանը նշեց, որ դա արվում է չեկիստական կարգով: «Այսօր վարչապետ նշանակելով կուսկցությունից հեռու մարդու՝ Սերժ Սարգսյանը բոլորին ասաց. «Հանրապետականնե՛ր, դուք համբալներ եք, ձեր մեջ մի կարգին մարդ չկա, դրա համար ես կողքից եմ մարդ բերում, ձեր մեջ մի կարգին տղա չկա, որ ես վարչապետ նշանակեմ, դրա համար նշանակում եմ ինչ-որ տեղից բերած մարդու: Սա ամենածանր ապտակն էր բոլոր հանրապետականներին, այդ բոլոր ոչնչություններին: Որպես քաղաքական կառույց ՀՀԿ-ն ընդունեց իր սնանկությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *