77

Ռուսաստանի երեխաների իրավունքների նոր պաշտպանը վեց երեխաների մայր է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեխաների իրավունքների նոր պաշտպան է նշանակել: Պավել Աստախովին այդ պաշտոնում կփոխարինի Աննա Կուզնեցովան:

«Լենտա.ռու»-ի  հաղորդմամբ, Կուզնեցովան վեց երեխաների մայր է, Ընտանիքի պաշտպանության ասոցիացիայի գործադիր տնօրենն է, Մայրերի, երեխաների, ընտանիքի աջակցության բարեգործական հիմնադրամի նախագահն է:

Աստախովն աշախատանքից ազատվել է երեկ, ըստ ռուսական լրատվամիջոցների, սեփական ցանկությամբ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *