img_3499

Խաղաղություն մեր երկրին, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մեր օջախները…

Ուշ գիշեր է: Հեռվում, շատ աղոտ, սահմանամերձ գյուղերի լույսերն են, իսկ մի քանի հարյուր մետր այն կողմ՝ սահմանն է, որի բաժանարար հատվածում կանգնած՝ մարտական ծառայությունս եմ անցկացնում:

Այստեղ գեղեցիկ ու շռայլ է բնությունը, ցերեկներն այս հեքիաթային եզերքում անդորրը խախտվում է թռչունների երգից, գիշերները՝ նենգ հակառակորդի դավադիր ու անկանոն կրակահերթերից:
Այստեղ, սահմանամերձ այս շրջանում, մարդիկ պաշտամունքի չափ սիրում են իրենց հողը, միլիմետր առ միլիմետր գիտեն ու պատրաստ են այն պաշտպանելու:
Հիմա իմ հերթն է: 2015 թվականի հուլիսի 9-ից ես և իմ ծառայակից ընկերներն ենք ստանձնել այս հողը պաշտպանելու հերթափոխը:

Գիտակցում ենք մեծ ու կարևոր պատասխանատվությունը, քանի որ մեր ոտքերի տակ այն նույն հողն է, որը 90-ականներին սրբացավ մեր քաջարի մարտիկների արյամբ:
Այստեղ այսօր էլ հայրենի հող ու սահման պահող զինվորներ են հավաքված, և աշխատում ենք պատվով կատարել մեր վրա դրված պարտականությունները, ինչպես դա արել են մեզնից առաջ և ինչպես կանեն մեզնից հետո:

Այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, մնաց ուղիղ տասը ամիս, որ մեր հերթափոխը բարեհաջող կատարի ծառայությունն ու վերադառնա տուն:

Խաղաղություն մեր երկրին, անփորձանք ծառայություն մեզ բոլորիս և բարի վերադարձ մեր օջախները…

001-88

002-88

003-88

004-88

006-88

007-88

008-88

555

009-88
Կոլյա Բալյանի 80-ամյակի առիթով՝ Հայրենիքի սահմանները պահող Կոլյա Բալյանի հետ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *