1221

«Արատավոր համակարգում որևէ անձի փոփոխություն ոչինչ չի տա». Լևոն Զուրաբյան

Կարծում եմ՝ նման  արատավոր համակարգում որևէ անձի փոփոխություն ոչինչ չի տա,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության  ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխաելով հարցին, թե արդյո՞ք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կվերացնի հասարակության բևեռեցումը:

«Ի վերջո գործ ունի Ազգային ժողովի նույն մեծամասնության հետ, որևէ վարչապետ ինչքան էլ լավ անձնական մոտեցում ունենա, չի կարող գործ անել առանց Ազգային ժողովի աջակցության: Հարց ենք տալիս՝  այս ռեժիմը  որոշե՞լ է հրաժարվել  մենաշնորհներից, կառուպցիոն բոլոր բաներից:  Պատասախանը բոլորին ակնհայտ է: Այդ դեպքում վարչապետի անձի փոփոխությունն ընդամենը նույն ռեժիմին ավելի գեղեցիկ տեսք տալու իմիտացիոն գործընթացի հետ է կապված»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Լ. Զուրաբյանի խոսքով, որևէ վստահություն չեն տածում,  չեն կարծում, որ փոփոխությունների խոստումներով կարելի է Հայաստանում որևէ մեկին խաբել:

«Տասնյակ տարիներ խոսվում են փոփոխությունների մասին, բայց երբեք չենք տեսել փոփոխությունները»,- հավելեց ՀԱԿ խմբակցցության ղեկավարը:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *