untitled-1-35

Կոռուպցիայի ցուցանիշներով «բարեհաջող» լճացման մեջ ենք. «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»

Մինչ հրաժարականը վարչապետ Հովիկ Աբրահամյանին որքանով հաջողվեց իր պաշտոնավարման երկուսուկես տարվա ընթացքում պայքար մղել կոռուպցիայի դեմ, ինչը խոչընդոտեց, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, նշեց. «Ասել, որ բացարձակապես բարձիթողի վիճակ էր, կոռուպցիայի դեմ պայքարին բացարձակ ուշադրություն չէր դարձվում, իհարկե, ճիշտ չի լինի: Սակայն կա շատ ավելի լուրջ խնդիր, որը դառնում է առանցքային, երբ որ փորձում ենք գնահատել հաջողությունը կամ անհաջողությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Խնդիրը, որ կար Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ողջ ընթացքում, քաղաքական կամքի անբավարար մակարդակն էր, որը բավարարում էր միայն օրենսդրական ակտեր, կառույցներ ստեղծելուն»:

Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ բացի քաղաքական կամքի անհրաժեշտությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարի հաջող քաղաքակնություն վարելու երկրորդ նախապայմանը տնտեսական համակարգն է՝ տնտեսական մոդելի փոփոխությունը, որը Հ. Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում մնաց անփոփոխ: «Չափազանց խորն է արմատացած այն տնտեսական մոդելը, և դրան որպես ածանցյալ նաև քաղաքական համակարգը, որը ոչ միայն չջարդվեց, այլև ավելի խորացավ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ՝ օլիգոպոլիաների գերիշխում, դատական համակարգի կախվածություն…»:

Վ. Հոկտանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է գերիշխող դիրք ունեցողների մոդելը փոխել. «Միայն սահամանադրական փոփոխություններով կամ միայն հակակոռուպցիոն ռազմավարություն ընդունելով՝ նրանք ամոթից գետինը չեն մտնի ու հեռանան, նրանք կան և շարունակում են լինել»:
Հոկտանյանը նաև նշեց, որ խոսվում էր կոռուպցիայի մասին, օրենսդրական ակտեր էին ընդունվում, հանձնարարականներ տրվում, և ակնկալիքներ կային, որ կարող է խոսքը գործ դառնալ, սակայն իմիտացիայի մեջ մասնագիտացել են. «Ինստիտուտները ներդնելով, երբ որ չկա քաղաքական կամք, ներդրվող օրենքները կմնան թղթի վրա»:

Անդրաառնալով դիտարկմանը՝ կարծիք կա, որ վերջին երեք տարիներին Հայաստանում կոռուպցիայի մակարդակը ազգային անվտանգության խնդիր է դարձել, Վ. Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի ցուցանիշներով վերջին 13 տարիներին «բարեհաջող» լճացման մեջ ենք. «Կոռուպցիայի ցուցանիշը բավականին իներտ ցուցանիշ է, վարչապետափոխության հետ կապված՝ քիչ հավանական է, որ թռիչքներ կամ անկումներ կունենանք: Ամենայն հավանականությամբ, այս տարի կունենանք նույն պատկերը, ինչ որ կար նախորդ տարի»:

Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ Հայաստանը տնտեսական ոլորտում հատակում է, և առայժմ «ճահիճը» կլինի մեր բնակության վայրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *