88

Հայաստանում անպատժելի մարդիկ չպետք է լինեն

Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արթուր Դավթյանը պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մասնակցություն է ունենցել հանրային մեծ հնչեղություն ստացած գործերին, ինչպիսին Հարսնաքարի գործն է, Ռուբեն Հայրապետյանի, Սուրիկ Խաչատրյանի որդիների և այլն, Արթուր Դավթյանը արձագանքեց. «Համարում եմ, որ Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը: Նյութերը հրապարակվել են, մենք այդ գործով ապահովել ենք հանրության պահանջը, գործով օբյեկտիվ որոշումների կայացումը:

Հարցին, թե ինչու է այդ գործերին մասնակցություն ունենալուց հետո նրա պաշտոնը բարձրացել, Ա. Դավթյանը պատասխանեց. «Ճիշտ հասցեատերը ես չեմ, այդ հարցերը պետք է ուղղեիք անձանց, ովքեր բարձրացրել են»:

Դիտարկմանը, թե Հայաստանում արդարադատության այլ կանոններ են գործում՝ «խնամի ծանթ բարեկամ», արդյո՞ք գլխավոր դատախազի թեկնածուն ենթարկվելու է դրանց, վերջինս արձագանքեց. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»:

Մանրամասերը՝ տեսանութում:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *