1

Զինվորների դիմանկարներ՝ «Առաջնագծից»

«Թեքեյան» կենտրոնում բացվեց Արմեն Ենգոյանի «Առաջնագծում» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Այն կրում էր «Մեր ապագան հուսալի ձեռքերում է» կարգախոսը։ Ցուցահանդեսը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին։

«Ապրիլյան իրադարձությունները մեզ համար ե՛ւ ողբերգական էին, ե՛ւ հերոսական, ե՛ւ պատմական։ Ներկայացված նկարները շատ խոսուն են, բովանդակալի։ Կցանկանայի հերոս տղաների աչքերում խաղաղություն, հանգստություն տեսնել»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց «Թեքեյան» կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։

Ցուցահանդեսին ներկայացված էր 60 լուսանկար, որոնց մեծ մասը՝ զինվորների դիմանկարներ։
Լուսանկարիչ Հարութ Խաչատրյանի կարծիքով՝ ցուցահանդեսը կոչ է երիտասարդ սերնդին, քանի որ Արմենը նկարների միջոցով փոխանցել է այն ամենը, ինչ տեսել է առաջնագծում՝ զինվորների ոգին, տրամադրությունը, հույզերն ու ապրումները։

«Մենք այլ նպատակով էինք մեկնել առաջնագիծ, սակայն լուսանկարչական ապարատն ինձ մոտ էր, եւ ես չէի կարող անտեսել այն։ Զինվորների կողքին գտնվելով հասկացա, որ մենք կարող ուժ ենք»,–ընդգծեց լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։

Ցուցահանդեսին ներկա էին արդեն զորացրված երկու զինվոր, ովքեր պատկերված էին լուսանկարներում։

Զինվորներ Սուրեն Հովսեփյանը եւ Արթուր Ասոյանը նշեցին, որ ապրիլյան օրերն իսկապես ծանր էին, սակայն կամավորների աջակցությամբ կարողացան հաղթահարել իրենց առաջ ծառացած խնդիրները։

Քառօրյա պատերազմի ժամանակ Արմեն Ենգոյանը «Մերգելյան» ջոկատի կազմում մեկնել էր Արցախ եւ հանդիպելով երիտասարդ, խիզախ սերնդի ներկայացուցիչներին՝ լուսանկարել նրանց՝ անդառնալի կորուստ, թեժ պայքար, հաղթանակ, ուրախություն, հպարտություն։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 8-ը։

2

3

1

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *