555

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել պաշտոնի ազատման ու նշանակման մասին, համաձայն որոնց՝

Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար։

Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար:

Իգնատի Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:

Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

 

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *