1

Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները

Հովհաննես Այվազովսկու կտավները բոլոր ժամանակներում ուղղակի ձգել են հանդիսատեսին, վարպետի ծովանկարներն անգամ համակարգչային գրաֆիկայի դարում իրապես դյութում են: Հանրահայտ ծովանկարչի ցուցահանդեսին, որը բացվել էր հուլիսի վերջին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, հերթեր են գոյանում, ցուցահանդեսն արդեն դիտել է շուրջ 250 հազար մարդ: Բայց քչերը գիտեն, որ նկարչի հանրահայտ նկարների հետ առեղծվածայի պատմություններ են կապված: kulturologia.ru-ը գրում է, որ Այվազովսկու 5 ամենախորհրդավոր կտավների գաղտնիքները բացահայտում է արվեստի պատմության մասնագետ և Level One կրթական նախագծի դասախոս Նատալյա Իգնատովան:

Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ
Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ.                                                                                              

Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և  նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում:

1
Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք», 1850 թ.                                                                                

Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է  կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ  ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բայց վառ արևը, որն ամպերի արանքից երևում է, հույս է տալիս, որ կփրկվեն այնպես, ինչպես հաջողվել է կտավի հեղինակին:

4
Տագնապալի աղետ կամ «Սև ծով», 1881թ.                                                                                                            

Եթե ռոմանտիկ «9-րդ ալիք»-ը լի է հույսով, ապա «Սև ծով» կտավում տագնապալի աղետ է ներկայացված: Երկինքը ծածկված է ամպերով, սպասվում է փոթորիկ, հորիզոնում միայնակ  առագաստանավը շտապում է վերադառնալ նավահանգիստ: Սա Այվազովսկում ամենադրամատիկ կտավներից մեկն է: Նայելով նկարին՝ կարելի է զգալ, թե ինչպես են հզոր,  մռայլ ալիքները գալիս ուղիղ դիտողի վրա: 19-րդ դարի մեկ այլ հայտնի նկարիչ Իվան Կրամսկոյն այս աշխատանքը համարել է Այվազովսկու ամենահզոր կտավը: Պատահական չէ, որ այս կտավից մի մաս նա նկարել է իր «Անմխիթարելի վիշտ»  ստեղծագործությունում, որտեղ ներկայացրել է երեխային կորցրած մոր վիշտը:

5
Գտնել մարդասպանին կամ «Ալեքսանդր 3-րդի մահվանը», 1894 թ.                                                           

Այվազովսկին իր ամենաառեղծվածային կտավը նկարել է, երբ ստացել է  Ալեքսանդր 3-րդի մահվան մասին լուրը: Նա Ալեքսանդր 3-րդին  ճանաչել է անձամբ: Այս կտավը լի է վշտով, որն ապրել է նկարիչը: Այն որոշակի ճնշող տպավորություն է թողնում, այդ պատճառով այժմ Թեոդոսիայի պատկերասրահում առանձին դահլիճում է գտնվում:  Ենթադրվում է, որ այն դժբախտություն է բերում բոլոր նրանց, ովքեր դիտում են: Եթե երկար նայեն նկարին, ապա մթության մեջ կարելի է նշմարել ուրվականների կերպարներ: Սև զգեստով կնոջ կերպարը սգացող այրու այլաբանությունն է, որոշակի անկյան տակ կարող է երևալ որպես մորուքավոր տղամարդ: Մեկին հիշեցնում է ահաբեկիչ, ով փորձել է սպանել Ալեքսանդր 3-րդին, մյուսին՝ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդին: Նկարը հայտնաբերվել է պատահական և 2000-ականների սկզբին ներկայացվել հանրությանը:

6
Հանդիպում գերեզմանոցում կամ «Հանգիստ Ղրիմի ափերին», 1888 թ.                                                 

Այս կտավն Այվազովսկու մյուս աշխատանքներից տարբերվում է նրանով, որ լի է հանգստությամբ և խաղաղությամբ: Նկարիչը ստեղծել է այն 82 տարեկանում, երբ վերջապես գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Բայց նա իր վերջին սիրուն հանդիպում է բավականին ողբերգական պայմաններում. Այվազովսկին տեսել է իր ապագա կնոջը՝ Աննա Սարկիսովա-Բուռնազյանին, վերջինիս ամուսնու թաղման ժամանակ՝1882 թվականին: Այդ ժամանակ Աննան ընդամենը 25 տարեկան է լինում, իսկ նկարիչը՝ 65: Նրանք առաջին հայացքից սիրահարվում են: Մեկ տարի անց ամուսնանում են: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, նրանք շատ երջանիկ են լինում, և այս կտավը դառնում է սիրո, խաղաղության, ներդաշնակության արտացոլանքը, որը տիրել է նկարչի հոգում կյանքի վերջին տարիներին: Նա մահացել է 83 տարեկանում, հենց աշխատելու ընթացքում:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *