4290_b

«Տաթևի վերածնունդ». այս  անգամ՝ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

Հոկտեմբերի 11-ին Տաթև գյուղի դպրոցում տեղի է ունեցել Տաթևի համայնքներում բնակվող 14 կանանց և աղջիկների աշխատանքների ցուցահանդեսը, որը շուրջ վեց ամիս շարունակվող դասընթացների արդյունք էր:

Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից։

2016 թ. փետրվարին մեկնարկած ձեռագործության, տիկնիկների պատրաստման և ազգային արվեստի այլ ուղղությունների դասընթացներն իրականացվել են մի քանի փուլով՝ ընդգրկելով արհեստավարժ մասնագետների կողմից անցկացվող տեսական և գործնական պարապունքներ:

Ցուցահանդեսին ներկա էին Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Իզմիրլյան հիմնադրամի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախատեսվում է, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում և աջակցությամբ իրականացվող այս նախագիծը սկիզբ կդնի առավել մեծ ծրագրի: Մասնավորապես, քննարկվում է Տաթևում գործընկերների աջակցությամբ «Արվեստների տան» հիմնումը:

Ըստ քննարկող ծրագրի, «Արվեստների տան»-ը ներկայացված կլինեն արվեստի և արհեստի ցուցանմուշներ, իսկ արտադրությունն ընդլայնելու դեպքում՝ համայնքի բնակիչներն իրենց աշխատանքները զբոսաշրջիկներին վաճառելու հնարավորություն կստանան:

_mg_8899

_mg_8906

_mg_8909

_mg_8910

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *