17-thumb

Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը երկուշաբթի հեռախոսազրույց են անցկացրել փոխադարձ պայմանավորվածությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի ղեկավարը նշել է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով», — ասված է հաղորդագրության մեջ:

«Խոսակցության ընթացքում Պուտինը և Թրամփը ոչ միայն համակարծիք են եղել ռուս-ամերիկային հարաբերությունների ներկայիս խիստ անբավարար վիճակի հարցում, այլև հանդես են եկել դրանց նորմալացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանք ծավալելու օգտին: Ընդգծվել է, մասնավորապես, երկկողմ կապերի հուսալի հիմք ստեղծելու կարևորությունը դրանց առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացման ճանապարհով», — նշում է ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պուտինը և Թրամփը համակարծիք են եղել թիվ մեկ ընդհանուր թշնամու՝ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի միավորման անհարժեշտության հարցում: Այս առումով քննարկվել են նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը», — ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *