dollars_120412

ԱՄՆ հատուկ ծառայություններն առգրավել են կեղծ դոլարների` պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակը

ԱՄՆ-ի և Պերուի իրավապահ մարմինները Լիմայում համատեղ գործողություն են իրականացրել, որի ընթացքում առգրավել են կեղծ դոլարների ռեկորդային խմբաքանակ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև կեղծ փողերի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարով:

Ինչպես հաղորդվել է՝ Պերուում հանցագործների մոտից առգրավվել է 30 միլիոն կեղծ դոլար և 50 հազար կեղծ եվրո: Բացի այդ, ոչնչացվել է կեղծ փողերի պատրաստմամբ զբաղվող վեց ընդհատակյա ձեռնարկություն և դրա համար նախատեսված տպագրական մեքենա:

Գաղտնի ծառայության համաձայն՝ այդ գործողություններն անցկացվել են նոյեմբերի 15-ին: Ընդհանուր առմամբ, «Մայրամուտ» կոդային անվանմամբ գործողությանը ներգրավված է եղել Պերուի ոստիկանության ավելի քան 1,5 հազար աշխատակից: Գործողության հետևանքով ձերբակալվել է 48 մարդ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *