novogodnie-igrushki-svoimi-rukami

Ամանորը մոտենում է. հետաքրքիրր փաստեր տոնի մասին

Պետրոս Մեծի հրամանով 1700 թվականից Նոր տարին սկսեցին տոնել հունվարի 1-ին: Ձմեռ պապն առաջին անգամ հիշատակվում է 1840 թվականին որպես Օդոևսկու «Сказок дедушки Иринея»-ի հերոս:

Առաջին վկայությունները տոնածառ զարդարելու ավանդույթի մասին եղել են XVII դարի սկզբին Էլզասում (նախկինում այն Գերմանիայի մասն էր կազմում, իսկ այժմ՝ Ֆրանսիայի)։ Զարդարման համար օգտագործել են գունավոր թղթերից պատրաստված վարդեր, խնձորներ, թխվածքաբլիթներ, շաքարի հատիկներ եւ փայլեր։

Առաջին ապակե խաղալիքները պատրաստվել են Տյուրինգիայում (Սաքսոնիա) XVI դարում, սակայն դրանց զանգվածային արտադրությունը սկսվել է XIX դարի կեսերին եւ կրկին Սաքսոնիայում։ Վարպետ-ապակեգործները պատրաստում էին խաղալիքները, իսկ նրանց աշակերտները ստվարաթղթից զանգակներ, սրտիկներ, թռչունների կամ կենդանիների նման ֆիգուրներ էին կտրատում, որոնք հետո ներկում էին վառ գույներով։

Ամանորյա առաջին բացիկը հայտնվել է Անգլիայում 1843 թվականին:

Առաջին անգամ էլեկտրական ծաղկաշղթաներ և դրասանգներ օգտագործվել են ԱՄՆ-ի Սպիտակ Տանը 1895թ-ին։

Հրավառությունների ավանդույթը եկել է Ասիայից. իմաստն այն է, որ որքան բարձր ու պայծառ լինի հրավառությունը, այնքան ավելի շատ չար ոգիները կվախենան:

Հին Հռոմում Ամանորը սկսվել է մարտ ամսին։ Մ.թ.ա. 46թ-ին Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը փոխել եւ դարձրել է հունվարի 1-ը ։ Դրանից հետո նրա անունով կոչվող Հուլյան օրացույցը տարածվել է ողջ Եվրոպայով մեկ։

Ֆրանսիայում մինչեւ 755թ-ը տարեմուտը համարվել է դեկտեմբերի 25-ը, հետո դարձել է մարտի 1-ը։ XII դարում տարվա սկիզբը համարվել է Զատիկը, եւ միայն 1564թ-ին Կառլոս IX-ի հրամանով տարեմուտը նշվել է հունվարի 1-ին։

Ֆրանսիայի գյուղական վայրերում հունվարի մեկին գնում են ջրի: Նա, ով առաջինն է եկել, ջրի մոտ քաղցրեղեն է թողնում: Հաջորդ եկողը վերցնում է այն ու դնում իր բերած բլիթը, և այդպես շարունակ:

Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։

Հունաստանում Ամանորի գիշերն ընտանիքի գլխավորը նուռ է ջարդում տան պատերից մեկի վրա։ Հույները համոզված են, որ Նոր տարվա առաջին օրը չի կարելի գոռալ, ինչ-որ բան վաճառել կամ վերցնել, սուրճ խմել կամ աղալ. «այն դառն է»:

Գերմանիայում բարձրանում են աթոռի վրա և ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ թռչում դեպի նոր տարին:

Իսկ Իտալիայում Ամանորի գիշերը տանից դուրս են հանում հին իրերը. սա կարող է լինել եւ հագուստ, եւ սպասք, եւ կահույք։ Իտալացիները հավատում են, որ որքան շատ հին իրեր նետեն, այնքան էլ ավելի մեծ հարստություն եւ հաջողություն է սպասվում գալիք տարվա ընթացքում։

1843թ-ին Լոնդոնում տպագրվել է ամանորյա առաջին բացիկը։ Հենց այս թվականից ի վեր մարդիկ սկսել են միմյանց բացիկներ նվիրել Նոր տարվա կապակցությամբ։

Գվինեայում Նոր տարվա օրերին փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով, պարերով ու խաղերով:

Հրեական նոր տարին կոչվում է Ռոշ Հաշանա։ Այդ օրվանից սկսվում է տասնօրյա հոգևոր ինքնադիտողությունն ու ապաշխարությունը։

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեր կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով՝ վրան նարնջագույն պտուղներ։

Ամանորն այն հազվագյուտ տոներից է, որն իր շնչով վարակում է միլիարդավոր մարդկանց: Որտեղ էլ որ ապրեք, ինչ սովորույթներ ու ավանդույթներ էլ որ ունենաք, վերջնարդյունքը մեկն է` վերջակետ ենք դնում նախորդ մեկ տարվա երկար ու ձիգ պատմությանը և նոր տողից, նոր հույսերով ու սպասումներով դիմավորում նոր տարուն:

 

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *