rihanna_1.thumb

Ռիհաննան անբարոյական խոզ է անվանել Թրամփին

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Համապատասխան գրառումը երգչուհին հրապարակել է Twitter-ում:

«Սա գարշելի է: Սարսափելի նորություններ են: Ամերիկան կործանում են մեր աչքերի առաջ: Ինչ անբարոյական խոզ է պետք լինել այդպիսի բան անելու համար» – գրել է երգչուհին:

Lenta.ru-ի հաղորդմամբ` խոսքը ենթադրաբար նախագահի հրամանագրի մասին է, որի համաձայն խստացվում է ներգաղթի քաղաքականությունը. յոթ մուսուլմանական երկրի (Իրան, Իրաք, Յեմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան) բնակիչներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *