2017-03-10_185641

ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Ներկայացնում ենք ՌԴ-ում հավատարմագրված հայազգի լրագրողների կողմից սիրված և մեծ հարգանք վայելող Վարդան Տողանյանի նշանակման հրամանագիրը և կենսագրությունը՝ բարեմաղթելով նրան իր մարդկային կերպարին և նախանձելի աշխատասիրությանը հարիր բարեխիղճ և եռանդուն գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական շահերը Ռուսաստանի Դաշնությունում  ակտիվորեն ներկայացնելու և  մեր Հայրենիքն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու անչափ պատասխանատու  իր առաքելությունում:

Բարի երթ Ձեզ, հարգարժան պարոն Տողանյան:

vtttt-001

ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Վարդան Տողանյանին
Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ   Ս.  ՍԱՐԳՍՅԱՆ
2017թ. Մարտի 10
Երևան
ՆՀ-286-Ա

Վարդան Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում:

 1974-1984թթ.-ին սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում:

1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում:

1986-1988թթ.-ին՝ համալսարանում ուսանելու ընթացքում, ծառայել է Խորհրդային բանակում:

1988-1990թթ.-ին Հայկական ուսանողական միության հիմնադիրներից մեկն էր:

1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի Օսակա միջազգային ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում: 2000թ. հուլիսից մինչև օգոստոս Նոր առաջնորդության ծրագրի շրջանակներում փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ)։

1991-1992թթ.-ներին Վարդան Տողանյանն աշխատել է պատմության ուսուցիչ` Երևանի թիվ 33 դպրոցում:

1992-1994թթ.-ին եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ:

1994-1995թթ.-ին եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:

1996-1997թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: 1997-1998թթ.-ին եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ:

2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:

2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:

2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:

Անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային:

Վարդան Տողանյանը ամուսնացած է, ունի 4 երեխա։

 

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *