222

Հայ թեկնածուների բացառիկ հաղթանակը Գլենդելում կայացած ընտրություններում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի և Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քաղաքային խորհրդի երեք թափուր տեղերի համար պայքարել են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայազգի՝ Արա Նաջարյան, Զարեհ Սինանյան, Վրեժ Աղաջանյան, Օնիկ Մեհրաբյան (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտանել է Արա Նաջարյանի և Զարեհ Սինանյանի թեկնածությունը): Նախնական տվյալներով ամենաշատ ձայները հավաքել են հայ թեկնածուները՝

Արա Նաջարյան՝ 8305 ձայն,
Զարեհ Սինանյան՝ 7892 ձայն,
Վրեժ Աղաջանյան՝ 7885 ձայն:

001111

Այսպիսով, Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են:

Քաղաքի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը՝ հավաքելով 12,630 ձայն, իսկ Քաղաքի գանձապետի պաշտոնում՝ Րաֆֆի Մանուկյանը՝ 12,123 ձայնով:

Գլենդելի Միացյալ կրթական խորհրդի երեք թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, որոնցից 4-ը՝ հայազգի (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտպանել է Գրեգ Կրիկորյանի, Արմինե Կարապետյանի և Շանթ Սահակյանի թեկնածությունը):   Հաղթող են ճանաչվել՝

Արմինե Կարապետյան՝ 3165 ձայն,
Գրեգ Կրիկորյան՝ 3030 ձայն,
Շանթ Սահակյան՝ 1891 ձայն:

Այսպիսով, Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը հայազգի են:

Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում երեք թափուր տեղի համար պայքարել են հինգ թեկնածուներ, որին երկուսը՝ հայազգի (ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պատշտպանել է ընտրության հայազգի մասնակիցների թեկնածությունները): Հաղթող են ճանաչվել՝

Արմինե Հակոբյան՝ 3075 ձայն,
Իվետտա Վարդանյան Դևիս՝ 1685 ձայն:

Այսպիսով, Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայազգի են, իսկ նախագահը ազգությամբ մեքսիկացի է, ամուսնացած է հայազգի Լևոն Գաբրիելյանի հետ:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *