269a9209.thumb

Թոմ Քաթինան՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրը Թոմ Քաթինան է:

Auroraprize.am կայքում նրա մասին նշվում է՝ Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-ից 2023 թվականներին (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու վրա։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *