555Untitled-2

«Տեղդ իմացիր». քուրդ պատգամավորը Էրդողանին

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ և Ուրֆայից ընտրված պատգամավոր Օսման Բայդեմիրը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով օրեր առաջ G20 գագաթնաժողովի իր ելույթում ահաբեկիչ էր անվանել քրդամետ կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Բայդեմիրը հայտարարել է, որ իրենք Էրդողանի հնչեցրած վիրավորանքը «նույն տեսքով վերադարձնում են նրան»:

«Եվ մենք ասում ենք` տեղդ իմացի՛ր», — հավելել է քուրդ քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Դեռևս 2016-ի մայիսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:

ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *